Էրդողանը մերժել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի կտրականապես մերժել է երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։
«Ես հայտարարում եմ, որ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ես վերջակետ եմ դնում [այս հարցում]»,- ասել է Թուրքիայի ղեկավարը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին ունեցած ելույթի ժամանակ։