Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի եւ Բայդենի տեսագագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը կարող են տեսակապի միջոցով շփվել մինչեւ տարեվերջ՝ թեեւ հստակ պայմանավորվածություն չկա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա կարող է տեղի ունենալ, կարող է նաեւ տեղի չունենալ։ Անհրաժեշտության դեպքում դա արագ համաձայնեցվում է: Առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով երկու նախագահների նոր տեսագագաթնաժողովի հավանականությունը մինչեւ տարեվերջ։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե Վաշինգտոնն այժմ մտադիր չէ Պուտինի եւ Բայդենի նոր հանդիպում անցկացնել, Պեսկովը նշել է, որ «նա [Բլինքենը] խոսել է հանդիպումների մասին»։ Ավելի վաղ Պուտինը՝ բացելով դեկտեմբերի 7-ի բանակցությունները Բայդենի հետ տեսակապի միջոցով, ասել էր, որ շատ կցանկանար անձամբ տեսնել նրան։