Թուրքիայում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով 61 մարդ է մահացել
Թուրքիայի Հանրապետությունում կեղծ ալկոհոլից թունավորման հետեւանքով 61 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Վերջին տվյալներով՝ ամբողջ Թուրքիայում կեղծ ալկոհոլով թունավորման դեպքեր են գրանցվել։ Ամենաշատ զոհերը գրանցվել են Ստամբուլում, որտեղ դրանց թիվը հասել է 30-ի։
Թուրքական ոստիկանությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք կասկածվում են անորակ ալկոհոլի արտադրության եւ շուկայահանման մեջ։
Նոյեմբերին Պերմի հինգ բնակիչ մահացել է ալկոհոլ օգտագործելուց հետո, նրանցից երեքը նույն ընտանիքի անդամներ էին։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ալկոհոլ օգտագործելուց հետո բնակարանում մեկ հոգի մահացել է, իսկ կինն ու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել են։ Բացի այդ, մահացել են երկու հարեւանները։ Ալկոհոլը նրանց տվել էր մահացածների դուստրը։