Էրդողան. Թուրքիան ակնկալում է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել հնարավոր անդամակցության հիման վրա
Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մատնանշել է Անկարայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը՝ հանրապետության` համայնք հնարավոր մուտքի հիման վրա։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Էրդողանը մատնանշել է Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների կառուցման անհրաժեշտությունը դրական օրակարգի շրջանակներում՝ հիմնված Թուրքիայի՝ համայնքին միանալու հեռանկարի վրա»,- ասվում է ուղերձում։
Էրդողանը նաեւ «վստահություն է հայտնել, որ ողջախոհությունն ու ռազմավարական տեսլականը կշարունակեն գերակայել Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններում»։ «Նախագահն ընդգծել է երկու երկրների ղեկավարների միջեւ սերտ համակարգման եւ կանոնավոր շփումների պահպանման արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։