«Ռոմա» - «Սամպդորիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» դեկտեմբերի 22-ին կընդունի «Սամպդորիային»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին, որի հաղթանակի գործակիցը 1․55 է։ «Սամպդորիայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․00, ոչ ոքի արդյունքինը՝ 4․20 գործակցով։
«Ռոմա» - «Սամպդորիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։
«Ռոման» 18 խաղից հետո 6-րդն է՝ 31 միավոր, «Սամպդորիան» ունի 19 միավոր եւ 15-րդն է։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը հաղթել է 1։0 հաշվով, երկրորդ շրջանում «Սապդորիան» է տանը հաղթել՝ 2։0։