Երևանի ավագանու արտահերթ նիստը. Օրակարգում Հայկ Մարությանյանին անվստահություն հայտնելու հարցն է (Տեսանյութ. ուղիղ)
Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Նիստը վարում է Հայկ Մարությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ նախատեսված էր Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց էր, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց նիստը եւ այն չկայացավ:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը և վայր դրել մանդատները: