Դիմակահանդես. Հետևում մնաց նաև ութերորդ թողարկումը. Կիսաեզրափակիչ
Հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում հաջողությամբ ընթանում է միջազգային Маски նախագծի հայկական տարբերակը, որը սուտ չի լինի ասել, շատ հաջողված շոու է՝ եթե համեմատականներ տանենք այս կարգի այլ շոուների մեջ:
Ամեն կիրակի բազմաթիվ հեռուստադիտողներ կլանված հետևում են ու փորձում գուշակել, թե ով է դիմակի տակ:
Հետևոմ մնաց ևս մեկ թողարկում, թվով 8-րդը, որի ընթացքում տեղի էր ունենում յուրօրինակ մենամարտ:
Նշենք որ արդեն 7 մասնակից դիմակազերծվել էր՝
Ռաֆայել Երանոսյանը՝ Հրեշիկ
Հրաչուհի Ութմազյանը՝ Թիթեռ
Միհրան Ծառուկյանը՝ Ցուլ
Սարոն՝ Դիսկո
Սյուզաննա Մելքոնյան՝ Օձ
Նունե Եսայան՝ Առյուծ
Ալլա Լևոնյանը՝ Ֆլամինգո
Դեռ նախագծում են Ստվերը, Այլմոլորակայինը, Եղնիկը, Արևն ու Լուսինը, Սև Կատուն: Հետաքրքրիր է՝ իմանալ, ովքեր են նրանք:
8-րդ թողարկման արդյունքում նախագիծը լքեցին Արևն ու Լուսինը, նրանց դիմակների տակ թաքնված էին Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան:
Նշենք, որ Միհրան Ծառուկյանը նաև Ցուլի կերպարի մեջ էր, և Ժյուրին զարմացած էր, արդյոք նույն մասնակիցը կարող էր երկու կերպարի մեջ լինել:
Ինտրիգը շարունակվում է: