Վլադիմիր Պուտին. Ռուս խաղաղապահների շնորհիվ հումանիտար իրավիճակը Ղարաբաղում բարելավվել է
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ հումանիտար իրավիճակը բարելավվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արդեն մեկ տարի է, ինչ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում։
Մեծ մասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմամշակութային հուշարձանները»,- ասել է նա։