Ռուսաստանում միգրանտներին մատնահետքերով չիպեր կտրամադրեն
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հրաման է ստորագրել, ըստ որի աշխատանքային միգրանտներին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի համար արտոնագրեր կտրամադրվեն քարտի տեսքով՝ նրանց դեմքի էլեկտրոնային պատկերը եւ մատնահետքերը պարունակող չիպով: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
«Հաստատել վիզա չպահանջող եղանակով Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրվող արտոնագրի ձեւը՝ էլեկտրոնային տվյալների կրիչով քարտի տեսքով»,- ասվում է փաստաթղթում։
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 29-ից։
Այս փաստաթղթում նշվում է նաեւ, որ քարտի չափը կլինի 8.5 x 5.3 սմ, դիմացի կողմում կլինի լուսանկարը, սերիան եւ արտոնագրի համարը, դրա տիրոջ ազգանունը, անունը եւ հայրանունը։ Բացի այդ, այնտեղ նշվելու է ծննդյան ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, մասնագիտությունը եւ ՀՎՆՀ-ը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի անվանումը, որի տարածքում աշխատում է դրա տերը, ում կողմից եւ երբ է տրվել փաստաթուղթը: