Հայտնի է 20 տարվա ամուսնությունից հետո Լեպսի շուտափույթ բաժանման պատճառը
Նախօրեին դատարանն ամուսնալուծել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսին եւ կնոջը՝ Աննա Շապլիկովային։ Դատական նիստին երկուսն էլ չեն մասնակցել։ Ըստ ամենայնի՝ զույգն ավելի վաղ է պայմանավորվածություն ձեռք բերել երեք երեխաների նկատմամբ խնամակալության եւ ունեցվածքը կիսելու մասին։ Փաստաբան Անդրեյ Ալեշկինը բացահայտել է այդքան արագ ամուսնալուծության պատճառը։
«Ամենայն հավանականութամբ, Լեպսն ու կինն ամուսնական պայմանագիր կամ ամուսնությունը լուծելու մասին համաձայնագիր են կնքել, որում հստակ լուծված են նյութական հարցերը, երեխաների նկատմամբ խնամակալությունը (ընտանիքում երեք երեխա կա՝ 19, 14 եւ 11 տարեկան), ալիմենտների չափը եւ այլն։ Հենց այդ պատճառով էլ ամուսնությունը լուծվել է մեկ օրում․ այստեղ վեճի առարկա չկա»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում հայտարարել է իրավաբանը։
Ալեշկինը նաեւ ենթադրել է, որ 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու արդյունքում երաժիշտը ճնշված վիճակում է։ «Երգչին պարզապես կոտրել են»,- իր կարծիքն է արտահայտել փաստաբանը։