Ատելության խոսքը որևէ կապ չունի խոսքի ազատության հետ. ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ատելության խոսքի բացասական հետևանքների մասին տեսանյութ՝ շեշտելով, որ այն որևէ կապ չունի խոսքի ազատության հետ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:
Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։