«Լավ մտքերով ու լռությամբ սկսված առավոտը ջերմ է լինում, նույնիսկ այսօրվա անձրեւից անկախ»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում ու հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջացնում է բնական շպարը։ «Բարի լույս. լավ մտքերով ու լռությամբ սկսված առավոտը ջերմ է լինում, նույնիսկ այսօրվա անձրեւից անկախ։ Իսկ դու՞ք ոնց եք սկսում ձեր օրը... մարդ կա՝ բարձր երաժշտությամբ ու ակտիվ խոսելով։ Մեկ էլ 3 ձվից ձվածեղով»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։
Ավելի վաղ հրաարակված լուսանկարն արվել էր Դուբայում։ Դերասանուհին սեւ զգեստ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էր դարձրել բնական շպարը։ «Ավազուտների կինը»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին: