Այսօր հայտարարվել է ևս 280 վերալակի մրցույթ. Ընդհանուր 2022-ին Երևանում կունենանք լրիվ նոր 1000 վերելակ. Հ.Մարության
Ուզում եմ ուրախալի լուր հայտնել, այսօր հայտարարվել է եւս 280 վերալակի մրցույթ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում հայտարարեց քաղաքապետ Հայկ մարությանը:
«Ստացվում է, որ 2021ժ-ին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր վերջին պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: 46 վերելակի մրցույթը այս պահին ընթացքում է, այսինքն ստացվեց 100: 520 վերելակ արդեն տեղադրված է, ընդհանուր թիվը եղավ 620: Ավելի վաղ հայտաևրարել էի, որ 100 վերելակի մրույթը արդեն դրել ենք եւ եւս 280 էլ այս պահին արդեն մրցույթը հայտարարվեց: փաստացի 2022 թվականին մենք կունենանք ընդհանուր Երեւանում փոփոխված լրիվ նոր 1000 վերելակ»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։