Ա Սերիայի 1 հանդիպում դեկտեմբրի 21-ին տեղի չի ունենա կորոնավիրուսի բռնկման պատճառով
Իտալիայի առաջնության 19-րդ տուրի «Ուդինեզե» - «Սալերնիտանա» հանդիպումը տեղի չի ունենա «Սալերնիտանայում» կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը նախատեսված էր դեկտեմբերի 21-ին։ Տեղական իշխանությունների որոշմամբ «Սալերնիտանան» անցել է կարանտինային ռեժիմի։
Ակումբի հայտարարությունում նշվում է, որ «քաղաքային իշխանությունները պահանջել են դադարեցնել ակումբի գործունեությունը եւ մասնակցությունը մարզական մրցումների»։
Այս շաբաթ կորոնավիրուսի բռնկումների պատճառով տեղի չեն ունեցել նաեւ Բ Սերիայի «Բենեւենտո» - «Մոնցա» եւ «Լեչե» - «Վիչենցա» հանդիպումները։
Իտալիայի առաջնության 18 տուրից հետո «Սալերնիտանան» 8 միավորով վերջինն է, «Ուդինեզեն» 20 միավորով 14-րդն է։
Դեկտեմբերի 21-ին տեղի կունենան Ա Սերիայի 19-րդ տուրի «Ջենոա» - «Ատալանտա» եւ «Յուվենտուս» - «Կալյարի» հանդիպումները, որոնք կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։45-ին։