Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343845 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2503039 վերջին մեկ օրում` 5932 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5309 պացիենտ: Մեկ օրում նվազել է 204-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 329128 անձ` վերջին մեկ օրում 329 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7914 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1494 է: