Ըստ Ադրբեջանական ԶԼՄ-ների Եգոր Շերբակովը ողջ է
Ադրբեջանական 1NEWS.AZ կայքը հղում անելով “Йени Мусават” պարբերականին հայտնում է, որ Եգոր Շերբակովը, ում սպանության մեջ մեղադրում են ադրբեջանցի մարդասպան Զեյնալովին, ձերբակալվել է Վնուկովի օդանավակայանում , երբ փորձել էր մեկնել Վարշավա :
Պարբերականը հայտնում է, որ Շերբակովի ընկերուհին Ռուսաստանը լքել էր երկու օր առաջ և մեկնել էր Փարիզ:
Ըստ պարբերականի` այս դեպքի վերաբերյալ առաջացած այսպիսի մեծ լարվածության պատճառով «սպանության» կազմակերպիչները ցանկացել են ապահովել կենդանի Եգոր Շերբակովի և իր ընկերուհու կյանքը:
Պարբերականը նաև նշում է, որ այն լրատվամիջոցները, որոնք լուսաբանում էին այս գործը, ոչ մի անգամ ցույց չեն տվել հուղարկավորության լուսանկարները կամ էլ սպանությունը ապացուցող ինչ որ մի բան: Եվ այստեղից էլ նրանց մոտ կասկած է առաջացել, արդյոք սպանություն եղել է :
Հիշեցնենք, որ Բիրյուլևում հոկտեմբերի 11-ին, 25-ամյա Եգոր Շերբակովինի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի 30-ամյա Օրհան Զեյնալովին ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կարողացել էին ձերբակալել նրա հարազատների օգնությամբ:
Դատավարության ժամանակ Զեյնալովը հայտնել, որ նա չի սպանել Շերբակովին չնայած նրան, որ հարցաքննության ժամանակ ընդուել էր մեղքը:
Ավելի վաղ ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել էր իր ռուս գործընկեր Յուրի Չայկեին և ՌԴ-ի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին այն խնդրանքով, որպեսզի նրանք օբյեկտիվ հետաքննություն անց կացնեն Զեյնալովի գործով: