Forbes. Ամենահարուստ մահացած հայտնիների ցուցակը
Forbes-ը սիրում է տարբեր ցուցակներ կազմել, մրցանակներ հանձնել: Այս անգամ հերթը հասել է ամենահարուստ մահացած հայտնիներին:
Ըստ Forbes-ի ցուցակի, Մայքլ Ջեքսոնն ամենահարուստ մահացած մարդն է, ում անունը շարունակում է եկամուտ բերել,անգամ մահից 4 տարի անց: 2009-ին մահացած Ջեքսոնը 2012-2013թ-ին վաստակել է 160 մլն դոլար:
Forbes-ի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Էլվիս Փրեսլին: Լեգենդար երաժիշտը այս տարի վաստակել է 55 մլն:
Էլիզաբեթ Թելյորը, ով նախորդ տարի գլխավորում էր Ամենահարուստ մահացած հայտնիների ցուցակը, այս տարի 4-րդ հորիզոնականում է, նրա եկամուտն է 25 մլն: