«Հիմա էլ «խոզի գրիպ»». Սոս Ջանիբեկյանի դուստրը հիվանդ է (լուսանկար)
Դերասան Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, սթորիներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ իրենց դուստրը՝ Անաիսը, վատառողջ է:
Մադոննան լուսանկար է հրապարակել և նշել, որ դուստրը ջերմություն ունի. «Էրեկվանից ջերմությունը 38-ից չի իջնում»,- գրել է նա` հավելելով, որ արդեն հիվանդանոցում են:
Ավելի ուշ ոճաբանը հայտնել է, որ փոքրիկի մոտ «խոզի գրիպ» է հայտնաբերվել:
«Չգիտեի, որ հիմա տարածված է այդքան A խմբի վիրուսը ... բարեբախտաբար Անաիսի մոտ սրացումներ չկան: Միայն ջերմությունն է, որ լրիվ չի իջնում: Դա էլ, ըստ բժշկի, մինչև 5 օր կշարունակվի»,- նշել է Սոս Ջանիբեկյանի նախկին կինը և հավելել` «Հիմա պապայի հերթն է խնամելու: Ես մի քիչ հանգստանամ»: