Բրազիլիայում երկգլխանի հորթ է լույս աշխարհ եկել (տեսանյութ)
ԵվրոպաԲրազիլիայի Նովա Վենեցիայում գտնվող ֆերմայում դեկտեմբերի 13-ին երկգլխանի կով է լույս աշխարհ եկել: Նույնիսկ անասնաբույժները չեն կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր անասունների տարօրինակ մուտացիա առաջացնել:
Daily Star-ի հաղորդմամբ` հորթը չի կարողանում կագնել և սնունդ ընդունել բնական ճանապարհով:
Ֆերմայի տիրոջ որդին՝ Դելսի Բուսատտոն, տեղական ԶԼՄ-ներին ասել է, որ մուտանտ հորթն ապրում է ընտանիքի ֆերմայում և դժվարանում է կերակրվել մորից, ուստի անհրաժեշտ է նրան կերարկրել շշով:
«Հորթը շատ թույլ է։ Նա ստիպված է պառկած մնալ և չի կարողանում վեր կենալ: Քանի որ չի կարողանում կանգնել, նրան պետք է կերակրել շշով»,- ասել է տղան:
Նրա խոսքով` իր ընտանիքը փորձագիտական եզրակացություն է խնդրել անասնաբույժներից, բայց նույնիսկ նրանք, թվում է, չգիտեն, թե ինչի պատճառով է հորթը ծնվել երկու գլխով: