Պորոշենկոյին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, գրում է vedomosti.ru-ն։
Նա նաև պարզաբանել է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ոչ թե անձամբ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, այլ նրա տեղակալը։
Տուրչինովը կարծում է, որ մեղադրանքները հերթական «իշխանության հերթական շոուն» են, և Պորոշենկոյի դեմ գործը «ընդդիմախոսների հետ քաղաքական պայքարի մաս է և կվերածվի ֆարսի»։
Ուկրաինայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել 2014 թվականի վերջին 2015 թվականի սկզբին Դոնբասի՝ Կիևի կողմից չվերահսկվող հատվածից ածուխ մատակարարելու համար։