Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է «խաղատներ բացել Ղարաբաղում և Զանգեզուրում»
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը «Զբոսաշրջության մասին» օրինագծի քննարկման ժամանակ առաջարկել է «խաղատներ բացել Ղարաբաղում եւ Զանգեզուրում»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ աշխարհի շատ երկրներում կազինոներ կան. «Բայց մեզ մոտ կազինոներ չեն աշխատում, չկան: Կարծում եմ, որ Ղարաբաղում եւ Զանգեզուրում խաղատների բացումը պետք է թույլատրվի»։
Ըստ ամենայնի, Գուդրաթ Հասանգուլիեւը նկատի ունի Ղարաբաղի օկուպացված հատվածը եւ «Արեւելյան Զենգեզուր» հռչակված տարածքը։