Մահափորձ Իլհամ Ալիևի դեմ
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ է պատրաստվում»,- հայտարարել է Ոuկրաինայի թյուրքերի ազգային խորհրդի նախագահ Դաշգըն Գյուլմամեդովը: Այս տեղեկությունը տարածել են վրացական լրատվամիոցները. գրում է haqqin.az կայքէջը:
Քաղաքագետ Ռասիմ Ագաևը, սակայն, կարծում է, որ Գյուլմամեդովը նման տեղեկություն ունենալու դեպքում պետք է դիմեր առաջնահերթ Ադրբեջանի հետախուզական մարմիններին, ոչ թե որպես սենսացիա հայտարարեր մամուլի ասուլիսում:
«Դժվար է դրան հավատալ, որովհետև թե' Ադրբեջանի հետախուզությունը, թե' հասարակությունը շատ հանգիստ վերաբերեցին այդ լուրին»,- ասաց Ռասիմ Ագաևը:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հանրային կապերի կենտրոնն արձագանքել է այս տեղեկությանը: «Մենք հետևում ենք բոլոր հնարավոր սպառնալիքներին, վերլուծում և միջոցներ ձեռնարկում»,- նշեց կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը: