Նինա Սարկիսյանցի հարսանեկան զգեստների ցուցադրությունը Ռուսաստանում եւ միջոցառման հայտնի հյուրերը
Նինա Սարկիսյանցը, որը հայտնի է իր շքեղ հարսանեկան զգեստներով, օրերս ցուցադրություն է ունեցել Վորոնեժում, որին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ այլազգի մոդելներ եւ հայտնի հյուրեր: Դիզայները ցուցադրության ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել նորաձեւության շոուի մանրամասների մասին:
«Սա մեր հոբելյանական շոուն էր՝ նվիրված «Նինա Սարկիսյանց» բրենդի 10-ամյակին. մենք ուզում էինք գեղեցիկ շոու պատրաստել, որը կարտացոլեր այս տարիների մեր աշխատանքի արդյունքը»,-նշեց դիզայները:
Բրենդի ցուցադրությանը ներկայացված է եղել 20 հանդերձանք, որոնց վրա, Նինայի խոսքով, աշխատել են շուրջ մեկ տարի: Բոլոր զգեստները ձեռագործ են:
Ցուցադրությանը մասնակցել են նաեւ Հայաստանից հրավիրված մոդելներ.
«Դահլիճում ներկա էր մոտ 600 հյուր, նրանց թվում շատ հայտնի մարդիկ կային: Ետնաբեմում աշխատում էր շուրջ 100 մարդ։ Շոուն բացեց «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը, իսկ «Միսս Երկրագունդ Հայաստան 2015», «Միսս Բիկինի Տիեզերք 2015», «Միսս Երկիր 2017»-ի հատուկ մրցանակակիր Լիլիթ Մարտիրոսյանը կատարեց փակումը։ Մոդելների շարքում է եղել նաեւ Հելեն Սիմոնյանը՝ Ջեք Թեքեյանի մոդելային գործակալությունից»,-ասաց Նինան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: