«Բարսելոնան» հունվարին հրաժեշտ կտա 4 ֆուտբոլիստի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը ներկայացրել է 4 ֆուտբոլիստների, որոնց պատրաստ է բաց թողնել հունվարին։ «Բարսելոնան» ստիպված է բաժանվել բարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստներից, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարողանա ձեռք բերել նոր խաղացողների, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Թիմից կհեռանա հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը, որը վարձակալությամբ է հանդես գալիս։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սեւիլիային»։
Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն եւս չի մնա «Բարսելոնայում»։ Ցուցակում են նաեւ ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին եւ բրազիլացի դարպասապահ Նետոն։