Ոճային աքսեսուարներ. Սիրուն Մինասի լուսանկարը
Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը փայլփլուն հագուստ է կրում։ Սիրունն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ակնոց, ոճային վզնոց։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սիրունը շքեղ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Փայլիր»,- մեկնաբանություններում գրել էր Սիրունը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Տիկնիկ»։