«Կյանքիս լավագույն Սուրբ ծնունդը». Բրիթնի Սփիրսն իր ծնողներին տոնին չի հրավիրի
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր ծնողներին ու քրոջը չի հրավիրի միասին նշելու Սուրբ ծնունդը։ Ինսյադերը հայտնել է, թե տոնի հետ կապված ինչ ծրագրեր ունի ազատություն ստացած աստղը։ Սփիրսը նախընտրում է տոնն անցկացնել փեսացուի՝ Սեմ Ասգարիի և երկու որդիներին՝ Շոն Փրեսթոնի և Ջեյդոն Ջեյմսի հետ։
«Բրիթնին ծրագրում է տոնն անցկացնել միայն Սեմի և տղաների հետ ու հավատում է, որ դա կլինի իր կյանքի լավագույն Սուրբ ծնունդը։ Նա ոգևությամբ զբաղվում է տոնի բոլոր մանրամասներով, այդ թվում դեկորացիաներ, պատրաստություն, նվերների գնում և սուրբծննդյան երաժշտություն»,- Hollywood Life-ին հայտնել է ինսայդերը։
Ինսայդերի խոսքով՝ արտիստին տոնական տրամադրություն ստեղծելու հարցում օգնել են սուրբծննդյան երգերը, այդ թվում հենց նաև նրա կատարումները։
2021թ․-ի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրել է Սփիրսի հոր՝ Ջեյմիի խնամակալությունը երգչուհու հանդեպ, որը շարունակվում էր 13 տարի։ Աստղը պնդում էր, որ Ջեյմին սահմանափակում էր իր շփման շրջանակը, ստիպում աշխատել, ուժեղ ազդող դեղամիջոց ընդունել: Հայրը անգամ թույլ չի տվել Բրիթնիին հղիանալ հղիանալ։
Բրիթնին արդեն հայտարարել է, որ հենց մայրն է հորը տվել իր նկատմամբ երկարատեւ խնամակալություն ձեւակերպելու գաղափարը։ Երգչուհին կասկած անգամ չունի, որ մայրը կործանել է իր կյանքը։