82-ամյա Արփիկ տատը էլեկտրական անվասայլակի կարիք ունի
82-ամյա Արփիկ Բեգլարյանն ապրում է մեկսենյականոց փոքր կացարանում: Նա ամուսնացած չէ, ընտանիք չունի: Արփիկ Բեգլարյանն ունի առաջին կարգի հաշմանդամություն, չի կարողանում տեղաշարժվել առանց հենակների:
«Ինձ շատ են սովորական անվասայլակ տվել, բայց ես չեմ համաձայնվել, որովհետեւ ինձ անհրաժեշտ է էլեկտրական անվասայլակ: Սովորական անվասայլակն ինձ հարմար չէ խնձորակ չունեմ, ոտքերս էլ չեն ծալվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նա:
Արփիկ տատն ապրում է իր թոշակով, նպաստից, իր խոսքով, հրաժարվել է: Իր կրպակ-կացարանում նա վաճառում է փոքր ապրանքներ:
Արփիկ տատի կացարանը զուրկ է կոմունալ պայմաններից: Նա ցանկանում է հնարավորություն ստանալ, և դրանք ավելացնել իր կացարանում:
Եթե ցանկանում եք օգնել Արփիկ տատին, կարող եք կապ հաստատել նրա հետևյալ հեռախոսահամարով՝ 077719732: