Այս պահին շատ երկար եմ սպասել. Մալենայի առաջին հարցազրույցը հաղթանակից հետո (Տեսանյութեր)
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթանակից հետո երեկ երեկոյան առաջին հարցազրույցն է տվել Փարիզում ու մամուլի ասուլիսի շրջանակում պատասխանել լրագրողների հարցերին: Հաղորդավարի հարցին՝ որքանով է հաղթանակը սպասված եղել 14-ամյա երգչուհու համար, Մալենան պատասխանել է՝ չկարողանալով զսպել արցունքները.
«Այս հաղթանակն ինձ համար շատ կարևոր է, ես այս պահին շատ երկար եմ սպասել: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մեր պատվիրակությանը, որոնք այնքան մեծ աշխատանք են տարել: Այսօր իմ պրոդյուսեր Դավիթ Բադալյանի ծնունդն է: Շնորհավորում եմ նրան, այս հաղթանակը նաև քո նվերն է»,-ասել է Մալենան:
Տեսանյութը՝ այստեղ:
Ամբողջական միջոցառումը՝ ստորև: