«Ռոման» 10 միլիոն եվրո կառաջարկի «Ատալանտայի» կիսապաշտպանի համար
«Ռոման» հետաքրքրված է «Ատալանտայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերի ծառայություններով։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ցանկանում է նրան ձեռք բերել հունվարին, թեեւ պայմանագիրը Բերգամոն ներկայացնող թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Հռոմեական թիմը 29-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի համար կառաջարկի 10 միլիոն եվրո, հաղորդում է Calciomercato-ն։
«Ռոման» չի ցանկանում սպասել Ռեմո Ֆրոյլերի պայմանագրի ավարտին, որպեսզի երաշխավորված լինի ֆուտբոլիստի տեղափոխությունը հենց Հռոմ։
Ֆրոյլերը 2016թ․ հունվարին շվեյցարական «Լյուցերնից» է տեղափոխվել «Ատալանտա»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ։ Չեմպիոնների լիգայի 6 խաղում Ֆրոյլերը դարձել է 1 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Ֆրոյլերի տրանսֆերայի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։