Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում, որ զինվորականներ կուղարկվեն Ուկրաինա
Հավանականությունը, թե Մեծ Բրիտանիան զորքեր կուղարկի Ուկրաինայի պաշտպանության համար Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, չափազանց փոքր է։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը բրիտանական Spectator ամսագրի հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«[Ուկրաինան] ՆԱՏՕ անդամ չէ, այդ պատճառով չափազանց փոքր է հավանականությունը, թե ինչ-որ մեկը պատրաստվում է այնտեղ զորքեր ուղարկել՝ Ռուսաստանին մարտահրավեր նետելու համար... Մենք չպետք է խաբենք մարդկանց, թե մենք կանենք դա»,- ասել է Ուոլեսը։