Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
ԳլխավորՐոպեներ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլը», Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Նա հաղթեց ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում։
Նշենք, որ Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ իններորդ համարի ներքո:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի, որն անցկացվում էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:
Հայաստանը 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:
Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։
Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայները Արամ Նիկոլյանն է։