Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները մեդալներ են նվաճել
Դեկտեմբերի 18-ից 19-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ կադետների միջև (դեռահասներ):
Այս անգամ ևս հայ մարզիկները անմասն չմնացին մեդալների համար մղվող պայքարից. Տիգրան Գրիգորյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Հայկ Ավետիսյանը բրոնզե մեդալներ նվաճեցին համապատասխանաբար 46, 53, 58 կգ քաշային կարգերում, Ալիկ Մեքինյանը՝ արծաթ՝ 49 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։