Forbes-ն անվանել է աշխարհի ամենաազդեցիկ կնոջը
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց նոր վարկանիշային ցուցակը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, փոխանցում է ELLE-ը։
Նրանից առաջ այդ դիրքը 10 տարի զբաղեցնում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 16 տարի կանցլերի պաշտոնում աշխատանքն ավարտելուց հետո Մերկելը լքել է հրատարակության ցուցակը, որը նա գլխավորում էր 2011 թվականից։ Մակենզին ցուցակի առաջին հորիզոնական է բարձրացել բարեգործության մեջ իր նշանակալի ներդրման շնորհիվ։
Երկրորդ տեղում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսն է, երրորդում՝ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։ Իսկ թագուհի Եղիսաբեթ II-ը կորցրել է առաջատարի դիրքը և տեղափոխվել ցուցակի 70-րդ հորիզոնական։ Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ թագուհին գնալով ավելի քիչ է հայտնվում հանրության առաջ, իսկ թագավորական ընտանիքին մշտապես հետապնդում են սկանդալներ։
Վարկանիշային ցուցակում ներառվել են նաև շոու-բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռիհաննան (68-րդ տեղ), Ռիզ Ուիդերսփունը (74-րդ տեղ), Բեյոնսեն (76-րդ տեղ), Թեյլոր Սվիֆթը (78-րդ տեղ):
Հիշեցնենք, որ Ջեֆ և Մաքենզի Բեզոսները 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են 2019 թվականի հունվարին։ Ամուսնալուծության ժամանակ Մակենզին ստացել է Amazon-ի բաժնետոմսերի 25%-ը՝ 36 մլրդ դոլար։ Այդ ժամանակվանից Մաքենզիի կարողությունը գրեթե կրկնապատկվել է՝ այժմ այն գնահատվում է 59,2 միլիարդ դոլար։