Պեսկովը համոզված է, որ Պուտինին ոչ ոք չի կարող վարակել կորոնավիրուսով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն կերպ շփվում և աշխատում է Ռուսաստանի ղեկավարի հետ, պահպանում է կարանտինային և համաճարակային անվտանգության անհրաժեշտ կանոնները։ Պետության ղեկավարը պատվաստված է, ուստի նման արդյունքը քիչ հավանական է, նման կարծիք է հայտնել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերից:
«Դե, լսեք, նա Պուտինն է, ո՞վ է նրան վարակելու..․ նրա շուրջ աշխատում են անհրաժեշտ թվով մասնագետներ, բժիշկներ և այլն, որպեսզի ապահովեն նրա համաճարակաբանական անվտանգությունը…Նախագահը, որպես Ռուսաստանի Դաշնության պատասխանատու քաղաքացի, պատվաստվել է, հետո վերապատվաստվել»,- ընդգծել է Պեսկովը»։