Ըմպելիքը, որը մի քանի ժամում նվազեցնում է զարկերակային ճնշումը
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հապալասի և դրանից պատրաստված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը բարելավում է ինքնազգացողությունը, ինչպես նաև նվազեցնում է զարկերակային ճնշումը։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները փորձ են անցկացրել, որի ընթացքում մի շարք կամավորներ մեկ ամսվա ընթացքում ամեն օր հապալասով ըմպելիք են խմել: Ընդ որում, հետազոտության մյուս մասնակիցները ստացել են այլ ըմպելիք:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հատապտղային ըմպելիքը նպաստում է ինքնազգացողության բարելավմանը։ Օրական նույնիսկ 200 գրամ հատապտղի օգտագործումն առաջացնում է բրախիալ զարկերակի լայնացում և սիստոլիկ զարկերակային ճնշման նվազում՝ «մի քանի ժամում» միջինը հինգ միլիմետր սնդիկի սյունով։
Այս ազդեցությունը դիտվել է կամավորների մոտ ամբողջ ամսվա ընթացքում: Այն համեմատելի է հատուկ դեղամիջոցներ ընդունելու արդյունքների հետ։
Գիտնականների կարծիքով՝ հապալասը հարուստ է անտոցիաններով՝ հակաօքսիդանտներ, որոնք բարելավում են օրգանիզմում էնդոթելային բջիջների աշխատանքը։ Նրանք իրենց հերթին պատասխանատու են արյան հոսքի և արյան ճնշման կարգավորման համար, ինչը հատկապես կարևոր է հիպերտոնիայի դեմ պայքարում։