Որն է գիշերը արտահայտվող «օմիկրոն» շտամի ախտանշանը
Քնի ժամանակ առատ քրտնարտադրությունը կարող է ազդարարել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու մասին, պատմել է Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի Լիդսի բժշկական դպրոցի ավագ դասախոս և թերապևտ Ամիր Խանը ITV ‘ s Lorraine-ի եթերում:
Բացի COVID-19-ի այնպիսի ստանդարտ ախտանիշներից, ինչպիսիք են չոր հազը, բարձր ջերմաստիճանը, համի և հոտի կորուստը, «օմիկրոն» տարբերակին բնորոշ են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, նշել է բժիշկը:
Նա նաև վկայակոչել է Հարավային Աֆրիկայից ժամանած բժիշկների վերջին հայտարարությունը, որոնց խոսքով SARS-CoV-2-ի նոր տեսակով հիվանդները սկսել են բողոքել գիշերային քրտնարտադրության դեմ:
«Այնպիսի քրտնարտադրություն է, որ ստիպված եք լինում արթնանալ գիշերը, որպեսզի փոխեք ներքնազգեստը»,— պարզաբանել է մասնագետը: