Շիրակի մարզի ավտոճանապարհները բավարար երթևեկելի են
Դեկտեմբերի 19-ին ժամը 10.30-ի դրությամբ Շիրակի մարզի ավտոճանապարհները բավարար երթևեկելի են։ Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին մարզպետարանից, ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։