Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 110-ը
Ֆիլիպինների կենտրոնական հատվածում Ռայ թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է առնվազն 63-ով, ինչի հետևանքով երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 112-ի:
Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բոհոլ նահանգի նահանգապետ Արթուր Յափը: Նրա տվյալներով՝ կա 10 անհետ կորած, 13 վիրավոր, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հայտնի է, որ թայֆունի հետևանքով տարհանվել է ավելի քան 300 000 բնակիչ: Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այցելել է աղետի գոտի և 40 մլն դոլարի օգնություն խոստացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 195-270կմ/ժ արագությամբ շարժվող թայֆունը համարվում է վերջին տարիներին երկիրը պատուհասծաներից ամենահզորը:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում զոհվել էր ավելի քան 6300 մարդ: