Սուպերմենի՝ 10 ցենտով գնված կոմիքսն աճուրդում վաճառվել է 2,6 մլն դոլարով
ComicConnect առցանց աճուրդում 2,6 մլն դոլարով վաճառվել է Սուպերմենի մասին կոմիքսը, որը թողարկվել է 1939-ին: Խոսքը Superman#1 կոմիքսի մասին է:
Դրա շապիկին պատկերված է բարձր շինությունների վրա ցատկող սուպերհերոսը:
Կոմիսքն աճուրդի է հանել Մարկ Մայքլսոնը, որը նմուշը գնել էր դեռևս 1979-ին ու այն պահել հատուկ սեյֆում: Հատկանշական է, որ ի սկզբանե այն արժեցել է տասը ցենտ: