Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են ձմռանը
Սննդաբան Ալենա Ստեպանովան պատմել է, թե ինչպես կարելի է ամրացնել օրգանիզմը ձմեռային ցրտերին։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում բժիշկը նաև խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է լավագույնս դիետա պահել այս ժամանակահատվածում։
Ստեպանովան հորդորել է զբոսնել ցերեկային լույսի ներքո, քանի որ նման զբոսանքները նպաստում են քնի հորմոնի` մելատոնինի արտադրությանը: Նրա կարծիքով՝ պետք է դուրս գալ, «չնայած նրան, որ երբեմն ցուրտ է ու մռայլ»։ Բժիշկը նաեւ նշել է ձմռանը մարդու օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները: Դրանց թվում նա ներառել է C և D վիտամինները, որոնք ավելի լավ է ընդունել պրոֆիլակտիկ քանակությամբ:
«Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ կան հակացուցումներ։ Ցանկացած վիտամին ունի իր ձևերը, դեղաչափերը»,- զգուշացրել է մասնագետը։
Բժիշկը ձմռան ցրտերին խորհուրդ է տվել նաև հետևել սննդակարգի բազմազանությանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է «չչարաշահել տորթերը և խմորեղենը»։