Կապույտի Very Peri երանգն ընտրվել է 2022-ի գլխավոր գույն
Ամերիկյան Pantone Color Institute-ը հայտնում է, որ 2022 թվականի գլխավոր գույնը կապույտ PANTONE 17-3938 Very Peri երանգն է։ Այս մասին գրում է artguide.com կայքը։
Ըստ ինստիտուտի մասնագետների, Very Peri-ն՝ «երջանիկ յասամանագույն-կապույտ»-ը «բոլոր կապույտ երանգներից ամենաուրախն ու ջերմն է»։
«Մեզ համար իսկապես կարևոր էր նոր գույնով հանդես գալը, քանի որ մենք այժմ ունենք աշխարհի բոլորովին նոր տեսլական»,- ասել է Ինստիտուտի գործադիր տնօրեն Լիտրիս Էյսմանը։
Նոր գույնը համատեղում է «կապույտի հավատարմությունն ու հաստատակամությունը կարմիրի էներգիայի և եռանդի հետ»՝ ստեղծելով «նորույթի ոգեշնչող միաձուլում» «անհոգ վստահության և համարձակ հետաքրքրասիրության հետ, որը զորացնում և ոգեշնչում է մեր ստեղծագործական ոգին»: