Ջինսե տաբատի փոքրիկ գրպանիկի պատմությունը
Ջինսե տաբատի փոքր գրպանն առաջին անգամ լայնորեն օգտագործվել է Levi's ընկերության կողմից 1890 թվականին ստեղծված Lot 501 մոդելում: Ինչ նպատակով է փոքրիկ գրպանը հորինվել և ինչու է այն մինչ այժմ օգտագործվում, պատմել է The Sun-ը։
Ի սկզբանե գրպանը նախատեսված էր շղթայով ժամացույցները պահելու համար։
Եվ թեպետ ներկայում մարդիկ շղթայի վրա ժամացույց չեն կրում, այնուհանդերձ ընկերությունը որոշել է պահպանել այս դետալն իր արտադրանքի վրա, որպեսզի պահպանի խորհրդանշական ջինսե մոդելի օրիգինալ դիզայնը:
Իսկ ներկայում մարդիկ նախընտրում են փոքրիկ գրպանում պահել մատանիներ, լուցկիներ, մետաղադրամներ կամ նույնիսկ բանալիներ: