Սննդաբանը նշել է այն սննդամթերքները, որոնք ազդում են կորոնավիրուսի հակամարմինների մակարդակի վրա
Սննդաբան, իմունոլոգ Մարինա Ապլետաևան զգուշացրել է, որ սննդակարգում սպիտակուցի պակասը բացասաբար է ազդում կորոնավիրուսի դեմ պայքարող հակամարմինների մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն։
Նրա խոսքով՝ իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ են սպիտակուցներ և վիտամիններ: Մասնագետը պարզաբանել է, որ հակամարմինները մոլեկուլներ են, որոնք կազմված են ամինաթթուների տարրերից։
«Հակամարմինները սպիտակուցի մոլեկուլներ են, սպիտակուց, որը կազմված է ամինաթթուների մասնիկներից:Առնվազն երեք ամինաթթուներ էական են, որոնք անհրաժեշտ են հակամարմինների սինթեզի համար»,-ասել է Ապլետաևան:
Նա հավելել է, որ վիտամին D և C, ինչպես նաև երեք էական թթուներն անհրաժեշտ են մարմնի իմունիտետը լավ վիճակում պահելու համար։ Դրանք հանդիպում են սպիտակուցային այնպիսի մթերքներում, ինչպիսիսն են միսը, կաթնաշոռը, ձուն և ձուկը։
Բժիշկը նշել է, որ օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին կարող են ազդարարել հոգնածությունն ու վատ տրամադրությունը։