Ալիևը բողոքել է Եվրամիությունից՝ Հայաստանին ավելի շատ աջակցություն տրամադրելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անարդարություն» է որակել այն, որ Եվրամիությունը նախատեսում է մոտ ժամանակում 2,6 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, մինչդեռ Ադրբեջանին համանման օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 մլն դոլար:
«Տարբերությունը մոտ 20 անգամ է: Արդյոք դա արդա՞ր է: Արդյոք դա արտացոլո՞ւմ է երկու երկրների իրական կարիքները»,- ասել է Ալիևը իտալական İl Sole 24 Ore-ին տված հարցազրույցին։