Ալիեւն ասել է, որ Բաքուն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել գազի մատակարարումը Եվրոպային
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելացնել գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը իտալական Il Sole 24 Ore թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կա արտադրության եւ արտահանման ավելացման հնարավորություն, բայց դա կախված կլինի եվրոպացի սպառողների պահանջարկից»,- ասել է նա։
Ալիեւը հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանն արդեն Եվրամիություն է արտահանել ավելի քան 7 մլրդ խոր. մետր գազ, 2022թ. նախատեսում է մատակարարել 9 մլրդ խոր. մետր, իսկ 2023-ին՝ 11 մլրդ խոր. մետր։
Նրա խոսքով՝ արտադրությունն ավելացնելու համար ներդրումներ են անհրաժեշտ։