«Լիոնի» ֆանատները հարձակվել են «Փարիզի» երկրպագուների վրա, ներխուժել խաղադաշտ (Տեսանյութ)
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի հանդիպումը «Փարիզի» եւ «Լիոնի» միջեւ մնացել է անավարտ 1։1 հաշվի ժամանակ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպման ընդմիջմանը «Լիոնի» ֆանատները հարձակվել են «Փարիզի» երկրպագուների վրա, այնուհետեւ ներխուժել են խաղադաշտ, հաղորդում է Get French Football News-ը։ Երկրորդ խաղակեսը չի անցկացվել։
«Փարիզի» նախագահ Պյեր Ֆերաչին հայտարարել է, որ թույլ չի հանդիպման վերախաղարկում։
«Սա պետք է լիներ մեծ տոն, բայց ստադիոնում հայտնվել էին մի քանի անասուններ։ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը պետք է հանգստացնի իր ֆանատիկներին։
Մենք մտածում էինք, որ անվտանգության ուժերը կկարողանան կանխել այսպիսի միջադեպը։ Յուրաքանչյուրը պետք է կրի իր պատասխանատվությունը։
Ես թույլ չեմ տա, որ այս հանդիպումը վերախաղարկվի։ Միջադեպերը միշտ տեղի են ունենում նույն ակումբների հետ»,- ասել է Ֆերաչին։
Տեսանյութը՝ այստեղ: