Կորոնովիրուսով վարակված Տիմուր Բատրուդինովին շտապ հոսպիտալացրել են
Մոսկվայում հոսպիտալացվել է կորոնովիրուսով վարակված հումորիստ Տիմուր Բատրուտդինովը։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Ալիքի տվյալներով՝ արտիստը վատ է զգացել դեռ դեկտեմբերի 9-ին։ Այնուհետեւ նա բողոքել է հազից եւ թուլությունից։ Սակայն ժամանակի ընթացքում նրա վիճակը վատացել է։ Այդ ժամանակ որոշում է կայացվել Բատրուտդինովին հիվանդանոց տեղափոխել։
Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ախտահարված են նրա թոքերի մոտ 25-50% -ը։ Բժիշկները Բատրուդինովի առողջական վիճակը գնահատել են որպես միջին ծանրության: Ներկայումս Բատրուդինովը գտնվում է հիվանդանոցում։
Գրառումը՝ այստեղ: