Գիտնականները Բայդենին կոչ են արել առաջինը միջուկային զենք չօգտագործել
Հարյուրավոր գիտնականներ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ռազմական բախման դեպքում առաջինը միջուկային զենք չկիրառել՝ հայտնում է РИА Новости-ն:
«Միացյալ Նահանգները պետք է դիտարկի միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը միայն Ամերիկայի կամ նրա դաշնակիցների վրա հարձակման դեպքում»,- ասվում է փաստաթղթում։ Նամակը ստորագրել է մոտ 700 գիտնական, այդ թվում՝ 21 Նոբելյան մրցանակակիր։
Գիտնականներիը Սպիտակ տան ղեկավարից պահանջել են նաև հրաժարվել միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումներ կայացնելու գերագույն հրամանատարի իրավունքից։
Փորձագետների համոզմամբ՝ այդ միջոցները կնվազեցնեն սովորական զենքերի կիրառմամբ կոնֆլիկտը միջուկային պատերազմի վերածվելու հավանականությունը: