ՌԴ պաշտպանության նախարարության ևս երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է հասցրել Քաբուլ
ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիոն խմբավորման մնացած երկու ինքնաթիռները մարդասիրական օգնությամբ վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում եւ պատրաստվում են դուրս բերել Աֆղանստանից տարհանված քաղաքացիներին, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիոն խմբավորման առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Աֆղանստանի մայրաքաղաքում։
«ՌԴ ՊՆ երեք ռազմատրանսպորտային «Իլ-76» ինքնաթիռ մարդասիրական բեռներ են հասցրել Քաբուլի օդանավակայան եւ վայրէջք են կատարում Աֆղանստանից տարհանվածների թռիչքն ապահովելու համար։ Ինքնաթիռները հասցրել են ընդհանուր առմամբ 36 տոննա մարդասիրական բեռ, ներառյալ սննդամթերք եւ դեղորայք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Յուրաքանչյուր ինքնաթիռում ռազմական բժիշկների խմբեր կան՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով եւ դեղամիջոցներով։ Նաեւ բոլոր ինքնաթիռներում Աֆղանստանից տարհանվածների թռիչքի համար ապահովվել է խմելու ջրի բավարար պաշար, ծածկոցներ եւ սննդի անհատական չափաբաժիններ։