Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 156 նոր դեպք. մահացել է 10 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 156 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 506 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 485 938 վերջին մեկ օրում` 6549 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6072 պացիենտ: Մեկ օրում նվազել է 365-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 328 050 անձ` վերջին մեկ օրում 511 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7895 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է: